ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվեցին բիոբանկ ստեղծելու հեռանկարները
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Հայաստանում բիոբանկ ստեղծելու հնարավորությունները, ինչը ենթադրում է բնակչության կամ որոշակի խմբի բիոլոգիական լայնածավալ նյութի հավաքագրում ու պահպանում:
Դանիայից Հայաստան ժամանած Կոպենհագենի համալսարանի բժշկական ֆակուլտետի ներկայացուցիչներ Մարիամ Գրիգորյանը և Նունե Համբարձումյանը, ովքեր երկար տարիներ համագործակցում են Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ, ներկայացրեցին մեր երկրում բիոբանկ ստեղծելու իրենց տեսլականը:
Դանիայում, նրանց տեղեկացմամբ, ստեղծվում է աշխարհում ամենամեծ բիոբանկը:
«Մենք կարծում ենք, որ ժամանակակից բժշկությունը դասական բուժման եղանակներից անցում է կատարում դեպի անհատականացված մոտեցում, որը բուժում է ոչ թե հիվանդությունը, այլ մարդուն»,- ընդգծեց Մարիամ Գրիգորյանը:
Նրա գնահատմամբ` բիոբանկերի ստեղծումն ունի և սոցիալական և մասնավոր նշանակություն, ինչպես նաև այն ենթադրում է խոշոր դեղարտադրող ընկերությունների ներգրավում:
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Հունգարիայում և Ավստրիայում ներկայացուցիչ Արտակ Ուդումյանը ներկայացրեց բիոբանկերի ստեղծման մեկ այլ տարբերակ: Նրա խոսքով` աշխարհում առկա է բիոբանկերի երեք` հանրային, հիբրիդային և մասնավոր տեսակները:
Բանախոսը մասավորապես խոսեց ցողունային բջիջների բանկի ստեղծման, պորտալարի արյան հավաքագրման մասին:
Բիոբանկերի գործունեության համար անհրաժեշտ են համապատասխան պահպանման վայրը, լաբորատորիա, սառնարանային պայմաններ, անվտանգության կանոնների ապահովում:
Շեշտադրվեց, որ բիոբանկերն առավել զարգացած են եվրոպական երկրներում: Կարևորվեց բիոբանկերի` գիտահետազոտական աշխատանքների իրականացման և գիտության զարգացման համար կարևոր նախադրյալ հանդիսանալը:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ բիոբանկերի նման ծրագրերի ներդրման և զարգացման համար առաջին հերթին առկա է օրենսդրական բազայի մշակման անհրաժեշտություն:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն